AM
8 April 2003 - 14:09 AMT

ԲՈՍՏՈՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Ապրիլի 24-ին ԱՄՆ Բոստոն քաղաքի Հայկական կենտրոնում կկայանա Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը հանդես կգա Իսրայելի Հոլոկոստի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Իսրաել Չերնին, որը հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ է: Միջոցառման շրջանակներում կցուցադրվի BBC հեռուստաընկերության նկարահանած «Դավաճանված Հայաստան» վավերագրական կինոնկարը, որը պատմում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ տիրող ներկայիս իրավիճակի մասին: