Մարտի 6-ին Բելգրադում մեկնարկում են Եվրոպայի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի մենամարտերը` 66 և 96 կգ քաշային կարգերում:
Արդեն հայտնի են հայ ըմբիշների հակառակորդները: 1/8 եզրափակչում Դավիթ Սաֆարյանը կհանդիպի Գեորգ Մարչալին:
Անդրանիկ Գալստյանը ևս կսկսի հանդես գալի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Թամաս Ֆոդորը:
Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Միհրան Ջաբուրյանը, Արթուր Առաքելյանը, Մուսա Մուրթազալիևը, Հաջիմուրադ Նուրմահմեդովը և Ռուսլան Բասիևը:






