ՖԻՖԱ-ն մտադիր է ընդառաջել եվրոպական ակումբներին և օրացույցից հանել ընկերական խաղերը, որոնք անցկացվում են փետրվարի վերջին և օգոստոսի սկզբին:
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2015-2018թթ միջազգային խաղերի նախնական օրացույցը` երկուշաբթի օրվա ժողովից հետո, որը բողոքարկվել է ԵԱԱ կողմից:
«Բոլոր ոչ մրցաշարային խաղերը կարող են անցկացվել միայն կրկնակի հանդիպումների օրերին»,-ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:
Սպասվում է, որ մի քանի օր տարբերությամբ երկուական խաղեր կխաղան մարտին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: ՈւԵՖԱ-ն պետք է նախագծի օրացույցը հաստատի Ցյուրիխում` մարտի 29-30, հայտնում է Eurosport-ը:






