Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 66կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը երկրորդ հաղթանակն է տարել: Քառորդ եզրափակչում նա երեք մրցափուլերում առավելության է հասել ադրբեջանցի Էմին Ազիզովի հանդեպ և առնվազն բրոնզե մեդալ ապահովել իրեն:
Հայ ըմբիշը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ալան Գոգաևը (Ռուսաստան): Առաջին մենամարտում Սաֆարյանը պարտության էր մատնել Գեորգ Մարչլին (Ավստրիա):
Առաջին մրցութային օրը հայ ըմբիշներից ելույթ էր ունեցել նաև Անդրանիկ Գալստյանը, ով 1/8 եզրափակչում դուրս է մնացել առաջնությունից:






