AM
8 April 2003 - 13:55 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Այսօր Սթրասբուրգում Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստում կքննարկվեն Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ԵԽ աղբյուրները, քննարկումը տեղի կունենա Հայաստանում վերջերս կայացած նախագահական ընտրությունների շուրջ լորդ Ռասսել-Ջոնսթոնի հետ ապրիլի 4-ին կայացած կարծիքների փոխանակության հիման վրա: Հայկական կողմից նիստին կմասնակցի Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: