Օրերս 98 տարեկան հասակում Լոնդոնում վախճանվել Է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին բրիտանահայը: Լոնդոնի «Գարդիան» թերթի հաղորդագրության համաձայն, դա Արմեն Քեշիշյանն Էր, որը 10 տարեկան հասակում հազիվ է փրկվել երիտթուրքերի կառավարության կազմակերպած եղեռնից: Քեշիշյանը եւ նրա մի քանի հարազատներ ողջ են մնացել մի տեղաբնակի որպես փրկագին ոսկի եւ զարդեղեն վճարելու շնորհիվ: Սկզբում նրանք փախել են Կիպրոս, եւ միայն շատ տարիներ անց, ամուսնանալով, Արմեն Քեշիշյանը տեղափոխվել է Լոնդոն: Թերթի համաձայն, նա հայ համայնքի այն երեք ավագներից Էր, որոնք 1991 թվականին Հայաստանի ազգային դրոշը հանձնեցին Մեծ Բրիտանիայում ՀՀ առաջին դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ եռագույնը հիմա Էլ ծածանվում Է Լոնդոնում Հայաստանի դեսպանատան շենքի վրա: