AM
7 Մարտ 2012 - 13:40 AMT

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Արթուր Առաքելյանը ելույթը սկսել է հաղթանակով

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը երկրորդ մրցումային օրը մարզիկները հանդես են գալու 55 և 60 կգ քաշային կարգերում:

Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Առաքելյանը` 60 կգ ք/կ 1/16 եզրափակչում 4:0 հաշվով հաղթանակ է տարել Քրիսթոֆ Բիենկովսկու նկատմամբ: Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցն է լինելու Ջորջ Բուսուրը`Ռումինիա:

55 կգ ք/կ 1/8 եզրափակչում Միհրան Ջաբուրյանը կպայքարի ադրբեջանցի Հալիբ Ալիևի հետ:

Մրցաշարի առաջին օրը ազատ ոճի հայ ըմբիշներից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը: