AM
16 February 2004 - 15:51 AMT

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Փետրվարի 11-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքի հիվանդանոցում վախճանվել է Հոլանդիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Մանուել վարդապետ Երկաթյանը: Ինչպես հաղորդել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո կնտրոնից, Մ.Երկաթյանը Հոլանդիայի հայերի հեգեւոր առաջնորդն էր 1991թ. ի վեր: Վարդապետի մարմինը հողին կհանձնվի այսօր` Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում: