AM
16 February 2004 - 17:18 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ՏՐԱՆՍՎԱԱԼ-ՊԱՐԿԻ» ՏԱՆԻՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԱՅԵՐ ՉԿԱՆ

Փետրվարի 14-ին Մոսկվայում «Տրանսվաալ-պարկ» զվարճահամալիրի տանիքի փլուզման արդյունքում զոհվածների թվում հայեր չկան: Այդ մասին այսօր հաղորդել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: Նախնական տվյալներով, հայեր չկան նաեւ վիրավորների ցուցակում: Փետրվարի 14-ին Մոսկվայի ժամանակով 19:30-ին փլվել է թուրքական «Կոչակ Ինշահաթ» շինարարական ընկերության կողմից 2002 թվականին Մոսկվայում կառուցված Եվրոպայի խոշորագույն ջրային ատրակցիոնների կենտրոնի տանիքը: Որոնողա-փրկարարական աշխատանքները դադարեցվել են այսօր առավոտյան: Վերջին տվյալներով, ողբերգության արդյունքում զոհվել է 25 մարդ` 6 կին, 12 տղամարդ եւ 7 երեխա: Ներկայումս քաղաքի հիվանդանոցներում դեռեւս մնում է 68 վիրավոր: Տանիքի փլուզման հիմնական պատճառներից մեկը Մոսկվայի իշխանությունները համարում են սխալ հաշվարկը շենքի նախագծման ժամանակ: