AM
7 April 2003 - 18:03 AMT

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով օտար երկրներին ցուցաբերվող օգնության գծով ենթակոմիտեի առջեւ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է 2004 թվականին «շոկային շրջափակում» ապրող Հայաստանին հատկացնի ոչ թե 45 մլն դոլար, ինչպես առաջարկել է նախագահ Բուշը, այլ 90 մլն դոլար: Համաձայն Լոս Անջելոսի «Դեյլի Նյուս» թերթի, պաշտպանելով իր պահանջը, Շիֆը հայտարարել է, որ Հայաստանի ներքին համախառն արդյունքը նվազել է ավելի քան 30 տոկոսով, այն պահից, երբ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են այդ երկրի շրջափակումը: «Հայաստանի բացառումը տարածաշրջանային ու միջազգային առեւտրից արգելակում է առաջընթացն այդ երկրում եւ նրա մուտքը համաշխարհային հանրություն», – ասել է Շիֆը: Շիֆը նաեւ մատնանշել է այն հանգամանքը, որ Հայաստանը դեռեւս ուշքի չի եկել1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո: Ընդ որում նա ընդգծել է, որ այդ առաջարկությունը պետք է քննարկվի մինչեւ սեպտեմբեր, քանի որ գալիք տարի հենց այդ ժամանակ օտար պետություններին տրամադրվող օգնության փաթեթը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում: