AM
9 Մարտ 2012 - 09:23 AMT

Տեղի է ունեցել ԱԱ-2012 ասիական տարածաշրջանի ընտրական մրցաշարի եզրափակչի վիճակահանությունը

Տեղի է ունեցել ԱԱ-2012 ասիական տարածաշրջանի ընտրական մրցաշարի եզրափակչի վիճակահանությունը: Ասիայի լավագույն թիմերը համարվող Ճապոնիայի ու Ավստրալիայի թիմերը կխաղան նույն խմբում:

Եզրափակիչ փուլից անմիջապես երկու թիմ կընտրվի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, յուրաքանչյուր խմբի երրորդ թիմերը կխաղան անցումային խաղերում, իսկ հաղթողը կխաղա հարավամերիկյան ընտրարշարի հինգերորդ թիմի հետ:

A խմբում են հայտնվել Հարավային Կորեան, Իրանը, Ուզբեկստանը, Քաթարն ու Լիբանանը: B խմբում հանդես կգան Ավստրալիան, Իրաքը, Հորդանանը, Օմանն ու Ճապոնիան, հաղորդում է championat.com-ը: