AM
10 March 2012 - 06:45 AMT

Թուրքիայի կրթության նախարարը հետաքննություն է սկսել հայերին վիրավորող գրքի առնչությամբ

Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը հայտարարել է, որ նախարարությունը հետաքննություն է սկսել հայերին վիրավորող գրքի առնչությամբ, որը տարածվել է Ստամբուլի Կարտալ համայնքի բուհերի, ինչպես նաև որոշ թուրք գրողների ու լրագրողների շրջանում: «Ակնհայտ է, որ գրքում ռասիստական վիրավորանքներ կան: Ես կարգադրեցի, որ գրքի տարածումը կասեցվի»,-ասել է նախարարը:

Յունուս Զեյրեկի «Փակելով թեման. Հայկական հարց» գիրքը բնորոշում է հայերին որպես «անազնիվ ու նենգ» և փնովում է Օրհան Փամուկին ու Էլիֆ Շաֆակին: