AM
12 Մարտ 2012 - 09:10 AMT

Ըստ Auto Motor und Sport-ի, ամենաարագ բոլիդը «Մերսեդեսինն» է

Գերմանական հեղինակավոր Auto Motor und Sport հանդեսը երեք ձմեռային խորը վիճակագրական վերլուծություն է կատարել: Արդյունքների համաձայն, այսօրվա դրությամբ ամենաարագ բոլիդը «Մերսեդեսինն» է: Հաջորդը Նախագծողների գավաթի գործող հաղթող «Ռեդ բուլն» է: Երրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցնում «Մաքլարենն» ու «Լոտուսը»:

Սակայն, նշվում է, որ թեստերի վրա հիմնված արդյունքները մրցավազքի արդյունքում կարող են փոխվել, հայտնում է sport-express.ru-ն: