AM
7 April 2003 - 14:54 AMT

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ» ՄԻԱՑԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՕՀԱՅՈԻՑ

Կոնգրեսական Ստեֆանի Թաբս Ջոնսը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբին: Այսպիսով, Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, «հայկական խմբի» անդամների թիվը դարձել է 123: Եռամյա ստաժով կոնգրեսական Ս.Թաբս Ջոնսը Կոնգրեսում ներկայացնում է Օհայո նահանգը: Հիշեցնենք, որ այդ նահանգից «հայկական խմբի»-ին արդեն անդամակցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամ: