AM
14 March 2012 - 12:19 AMT

Վալենտինա Մատվիենկո. Միջազգային կառույցները և ՌԴ-ն կշարունակեն ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է այն մասին, որ միջազգային կառույցները և Ռուսաստանը կշարունակեն ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը: Ըստ նրա, գործընթացը դյուրին չի լինի, սակայն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը կշարունակվեն:

«Բանակցությունների գլխավոր նպատակն է հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա: