AM
15 Մարտ 2012 - 09:12 AMT

Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել ֆինանսական հաշտարարին

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը՝ մարտի 15-ին արձանագրել է, որ հայ սպառողները սկսել են ավելի շատ վստահել ֆինանսական հաշտարարին: Ըստ նրա, եթե 2009թ. գրասենյակը 388 բողոք է ստացել, 2010-ին՝ 642 բողոք, ապա 2011-ին՝ 803, իսկ 2012թ. երկու ամսում՝ արդեն 200: «Դա նշանակում է, որ հաճախորդներն այսօր հասկանում են, որ դիմելով մեզ և ոչ մի կոպեկ չծախսելով, նրանք կարող են պաշտպանել իրենց շահերը»,-ասել է նա մամլո ասուլիսում:

Ինչպես հայտնել է Փիրուզ Սարգսյանը, 2011թ. արդյունքներով գործերի մոտ 70 տոկոսը լուծվել է հաճախորդի օգտին, իսկ փոխհատուցումների քանակը կազմել է 58 մլն դրամ՝ 2010թ. 29 մլն և 2009թ. 26 մլն դիմաց: