Օրերս ամերիկյան Լոս Անջելես քաղաքում ձերբակալվել է 20 մարդ` վերջին տարիներին պետությունից իրենց իրական եկամուտները թաքցնելու եւ որպես նպաստ ապօրինաբար մոտ մեկ միլիոն դոլար ստանալու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Լոս Անջելես դեյլի նյուս» թերթը, ձերբակալվածներից գրեթե բոլորը հայեր են: Օրինակ, Թագվորյանների ընտանիքը մեղադրվում է այն բանում, որ վերջին ինը տարվա ընթացքում պետությունից ստացել է 220 հազար դոլարի նպաստ, շրջանցելով օրենքը, քանի որ ավտոմեքենաների բիզնես ուներ Լոս Անջելեսի թաղամասերից մեկում: