Առեւտրի միջազգային կազմակերպությանն (ԱՄԿ) անդամակցելուց հետո Արդրբեջանը պետք է վերացնի Հայաստանի հետ առեւտրային գործարքներ իրականացնելու արգելքը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Բաքվում հայտարարել է ամերիկյան «Booz Allen Hamilton» ընկերության խորհրդատու Յեմադ Տսինավին: Նրա խոսքերով` ԱՄԿ անդամները չպետք է խտրականության քաղաքականություն վարեն միմյանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ընկերության մեկ այլ ներկայացուցիչ` Իգոր Կավասսը հայտարարել է, որ ԱՄԿ-ն Ադրբեջանից չի պահանջում վերականգնել առեւտրային հարաբերությունները Հայաստանի հետ: «Սակայն այդ հարաբերությունների արգելքի վերացման հարցը պետք է լուծվի», – ասել է նա: