Հայ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը կտեղադրվի Մոսկվայում մինչեւ տարեվերջ: Այդ մասին հայտարարել են Երեւանի քաղաքապետարանում: Հուշարձանի հեղինակը մոսկվաբնակ քանդակագործ Գեորգի Ֆռանգուլյանն է: Հիշեցնենք, որ օրերս Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնական այցով գտնվելով Մոսկվայում, մասնակցել է այդ հուշարձանի հիմնարկեքին: