Հայ Առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության թանգարանի երեք հազվագյուտ նմուշներ կներկայացվեն Նյու Յորքում` «Մետրոպոլիտեն» թանգարանի կողմից կազմակերպվող «Բյուզանդիոն. հավատք եւ ուժ» խորագրով ցուցահանդեսին: Մարտից մինչեւ հունիս անցկացվող ցուցահանդեսին կներկայացվեն Բարձրբերդի Ավետարանը, 13-րդ դարի մեկ այլ Ավետարան եւ Ս.Նիկողայոսի Աջը: Ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կկայանա մարտի 15-ին, հրաիրված է նաեւ Արամ Ա կաթողիկոսը: