Կրասնոդարի Սլավոնական գերեզմանատանը անցյալ գիշեր նորից ավերվել են հայկական գերեզմաններ: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով գերեզմանատան գլխավոր ինժեներ Վալերի Բասկակովին, ավերվել է մոտ 10 գերեզմանաքար եւ հուշարձան: Աղբյուրի համաձայն` հանցագործության վկաներ չկան, քանի որ գերեզմանատունը պահակ չունի: Հիշեցնենք, որ նման դեպք տեղի է ունեցել նույն գերեզմանատանը 2002 թվականի ապրիլին, երբ ավերվել էին ավելի քան 30 հայկական գերեզմաններ: