AM
17 Մարտ 2012 - 06:12 AMT

BNP Paribas Open քառորդ եզրափակչում Դավիթ Նալբանդյանը զիջել է Ռաֆայել Նադալին

BNP Paribas Open քառորդ եզրափակչում Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Ռաֆայել Նադալին: Կիսաեզրափակիչ դուրս է եկել Նադալը՝ հաղթելով 4:6, 7:5, 6:4 հաշվով:

Խաղը շարունակվել է 2 ժամ 39 րոպե: Այդ հաղթանակից հետո Նադալն ավելացրել է հաշվի իր առավելությունը Նալբանդյանի հետ անձնական հանդիպումներում՝ 4:2:

Կիսաեզրափակչում Նադալը պետք է խաղա շվեյացարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը երկու սեթում հաղթեց Խուան Մարտին Դել Պոտրոյին: