Թուրքական Գազիանթեփում ավարտվել է Եվրոպայի արագ շախատի կանաց առաջնությունը:
Լիլիթ Գալոյանը 6,5 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով՝ 19-րդ:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), որը վաստակել է 9 միավոր, 8,5 միավորով երկրորդ տեղում է մեկ այլ ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, իսկ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա) դարձել է բրոնզե մեդալակիր:
Մարտի 17-ին տեղի կունենա Եվրոպայի բլից առաջնությունը: Առաջնությունը կանցնի շվեյցարական համակարգով՝ 13 տուրով:






