Մարտի 20-31 Պլովդիվում (Բուլղարիա) տեղի կունենա շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Մրցաշարում ելույթ կունենան հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, միջազգային վարպետներ Հովհաննես Գաբուզյանն ու Վլադիմիր Պողոսյանը:
Մրցաշարը, որին կմասնակցեն 350 շախմատիստներ, տեղի կունենա շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը կլինի 90 րոպե 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:






