UFC ընկերության փոխնախագահ Մարկ Ռատները, որը MMA կանոններով մարտերի կազմակերպման խոշորագույն ընկերությունն է, որպես երկարաժամկետ ծրագիր տեսնում է միջազգային ֆեդերացիայի ստեղծումը, որը կպատասխաներ մարտերի անցկացման միասնական կանոնների և միասնական բժշկական չափանիշների համար բոլոր այն երկրներում, որտեղ չկան ազգային մարզական հանձնաժողովներ:
«Մեզ հարկավոր է միջազգային ֆեդերացիա: Մենք ցանկանում ենք, որ սպորտը զարգանա: Մենք ստանձնում ենք կանոնակարգողի դերը միայն այն պատճառով, որ որոշ երկրներում չկան մարզական հանձնաժողովներ: Ուստի սպորտի զարգացման շահերից ելնելով պետք է դրանք ստեղծել: Սակայն, ես կցանկանայի, որ այդ մարտերը կանոնակարգեր անկախ բյուրոն»,-Ռատների խոսքերն է մեջբերել allboxing.ru-ն:
2012թ. արդեն տեղի է ունեցել երեք և նախատեսվում է ևս երեք մրցաշար անցկացնել ԱՄՆ սահմաններից դուրս:






