Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի կառավարության հետ բանակցությունները մոտենում են իրենց ավարտին: Ըստ արդյունքների կանայք կկարողանան մասնակցել 2012թ Օլիմպիական խաղերին:
Մերձավորարևելյան թագավորությունը` Քաթարի և Բրունեի հետ մեկտեղ, նախկինում երբեք կանանց թույլ չի տվել մասնակցել խաղերին: Սակայն այն հավանականությունն, որ այդ ավանդույթին վերջ կտրվի այս տարի, մեծ է, հաղորդում է sport-express.ru-ն: Ամառային Օլիպիադան տեղի կունենա հուլիսի 27-օգոստոսի 12: Բրիտանական մայրաքաղաքը կդառնա պատմության մեջ առաջին քաղաքը, որը կհյուրընկալի երեք Օլիմպիական խաղեր: Մինչ այդ, այնտեղ օլիմպիական խաղեր անցկացվել են 1908 և 1948թթ:






