Օրերս Ուէլսի (Մեծ Բրիտանիա) հյուսիս-արեւմուտքում գտնվող Գվինեդի կոմսության Խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունման առնչությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնում թուրքական դեսպանատունը: Դեսպանատան մամլո կցորդ Հասբի Աքալի համաձայյն, «հայերը եղել են Օսմանյան հասարակութան հարգի անդամները եւ անգամ 1870 թվականից հետո, երբ նրանց մի մասը դառնալով ցարական Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության կամակատարը, սկսեցին պարտիզանական գործողություններ կազմակերպել, միեւնույն է շարունակում էին մնալ այդպիսին»: Նրա խոսքերով, ռազմական գործողությունների շրջաններից հայերին հեռացնելու Օսմանյան կայսրության ջանքերի հետեւանքով կորուստներ են կրել ինչպեա հայերը, այնպես էլ` թուրքերը: «Սակայն դա չի եղել ցեղասպանության քաղաքականություն», -հայտարարել է թուրք դիվանագետը: Վերստին կոչ անելով պատմական հարցերի լուծումը թողնել պատմաբաններին` նա հերքել է նաեւ Հայաստանի հանդեպ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման իրողությունը, ինչը նույնպես նշվել է Գվինեդի խորհրդարանի ընդունած բանաձեւում: «Թուրքիայի կառավարությունը ակնկալում է, որ Հայաստանը, դրսեւորելով կառուցողական եւ խաղաղասիրական մոտեցում, կկարգավորի իր հարաբերությունները հարեւանների հետ միջազգային օրենքների շրջանակներում»,- ասվում է թուրքական դեսպանատան հայտարարության մեջ: