Բրիտանական իշխանություններըր պլանավորում են ընդունել օրենք, որը ժամանակավորապես թույլ է տալիս խանութներին կիրակի օրերին երկարացնել աշխատանքային ժամերը Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ:
BBC-ի եթերում Մեծ Բրիտանիայի գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնն ասել է, որ այդ օրենքը կներկայացնի մարտի 21-ի բյուջետային ուղերձում:
Նրա խոսքով, ամոթալի կլինի, եթե Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Լոնդոն կժամանեն մարդիկ ողջ աշխարհից, խանութները փակ կլինեն այն դեպքում, որ շատ օլիմպիական իրադարձություններ տեղի կունենան կիրակի օրերին:
Հիմա Անգլիայում գործում է 1994-ի օրենքը, որն առաջին անգամ թույլ է տվել բիզնեսին առևտուր կատարել կիրակի օրերին, բայց սահմանափակել է ժամանակը վեց ժամով և միայն առավոտյան 10:00-մինչև երեկոյան 18:00:
Կառավարությունը հույս ունի, օլիմպիադայի այցելուները կօգտվեն կիրակնօրյա ուշ շոփինգի հնարավորությունից:






