AM
21 Մարտ 2012 - 06:38 AMT

2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Լիսաբոնում` «Էշտադիու դու Բենֆիկայում»

2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Լիսաբոնում` «Էշտադիու դու Բենֆիկայում», իսկ ՈՒԵՖԱ-ի նույն տարվա Եվրոպայի Լիգայի որոշիչ խաղըկկայանա Թուրինում` «Յուվենտուս Ստեդիումում»:

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Ստամբուլում անցկացրել է երկու նիստերից մեկը, որի ժամանակ կորոշի ակումբների և հավաքականների համար մի շարք ֆուտբոլային և ֆուտզալային առաջնությունների անցկացման վայրերը:

Լիսաբոնը Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչը կընդունի առաջին անգամ 1967 թվականից ի վեր, երբ «Սելտիկը» Պորտուգալիայի մայրաքաղաքում պարտության մատնեց «Ինտերնացիոնալեին»: Հանդիպումը տեղի կունենա «Էշտադիու դու Բենֆիկա» մարզադաշտում, որն ընդունել է EURO-2004-ը:

Այդ միջոցին 2013/14 Եվրոպայի Լիգայի որոշիչ հանդիպումը տեղի կունենա «Յուվենտուս Ստեդիումում»: Իտալիան առաջին անգամ կընդունի ՈՒԵՖԱ Գավաթի/ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակիչն այն ժամանակվանից ի վեր, երբ այն սկսել է անցկացվել մեկ հանդիպումով մրցակցության ձևաչափով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: