AM
21 Մարտ 2012 - 07:43 AMT

Տղամարդկանց շախմատի ԵԱ. Հայտնի են երկրորդ տուրի զույգերը

Մարտի 21-ին Պլովդիվում տեղի կունենան տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:

Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները: Երկրորդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կխաղա Վիկտոր Լազնիչկայի (Չեխիա) հետ, Սերգեյ Մովսիսյանը` Սիպեկ Էմստի (Ֆրանսիա), Հրանտ Մելքումյանը` Դավիթ Բենիձեի (Վրաստան):

Արման Փաշիկյանն իր ուժերը կչափի Իլյա Խմելինքերի (Իսրայել), Զավեն Անդրիասյանը` Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա), իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` Էլիոն Նաքարի (Իսրայել):

Հովհաննես Գաբուզյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմրցեն միմյանց հետ, Գաբրիել Սարգսյանը կհանդիպի Անդրեաս Հագենի (Դանիա), Տիգրան Պետրոսյանը` Վեսելին Պանտևի (Բուլղարիա), իսկ Վլադիմիր Պողոսյանը` Անդրեաս Դիերմայրի (Ավստրիա):

Պարտիաները կմեկնարկեն երևանյան ժամանակով 17:00-ին: