AM
11 March 2004 - 15:02 AMT

ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ՇՈՒՐՋ 4,5 ՀԱԶԱՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում տարեկան մոտ 4,5 հազար հանցագործություն է կատարվում հյուսիսկովկասցիներից եւ անդրկովկասցիներից բաղկացած էթնիկ հանցավոր խմբավորումների կողմից: Այդ մասին, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայյն, լրագրողներին է հայտնել Մոսկվայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանն առընթեր օպերատիվ հետախուզական բաժնի պետ Անդրեյ Բոլշակովը: Ներկայումս դատարաններում քննվում է 136 քրեական գործ, ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են էթնիկ հանցավոր խմբավորումների 210 մասնակիցներ, այդ թվում` 12 կազմակերպիչներ: Ա. Բոլշակովի խոսքերով, Մոսկվայի հնագույն կազմակերպված հանցավոր խմբավորումներ են համարվում չեչենականը, ադրբեջանականը, հայկականը, վրաց-աբխազականը, դաղստանյանն ու ինգուշականը, որոնք կազմավորվել են դեռեւս նախորդ դարի 90-ական թվականներին: