Նորվեգիայի հայերը բաց նամակ են հղել Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված ակտիվիստներին` հայտնելով իրենց աջակցությունը: Նամակում նշվում է, որ նրանք մտահոգված են Մաշտոցի այգու և Թեղուտի անտառների շուրջ ծավալվող խնդրով և մշտապես հետևում են իրադարձությունների զարգացմանը:
«Անընդունելի և անօրինական ենք համարում այն, որ հանրային տարածքն օգտագործվում է ի նպաստ մասնավոր շահի: Մենք քաջատեղյակ ենք այգու շինարարության շուրջ ծավալվող օրինախախտումներին, և դատապարտում ենք ոստիկանության ոչ իրավապաշտ գործողությունները»,-նշվում է նամակում: