AM
22 Մարտ 2012 - 15:09 AMT

Բրիտանական կառավարությունը զիջել է թենիսիստներին հարկային արտոնությունների հարցում

Լաուն-թենիսի համաբրիտանական ակումբի գործադիր տնօրեն Ռոջեր Դրեյպերը կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի հարկային օրենսդրության վերաբերյալ ընդունված ուղղումները կարող են բրիտանական թենիսային մրցաշարեր ներգրավել առաջատար թենիսիստներին:

Նախկինում արտասահմանցի խաղացողները, բացի սովորական հարկերից, պետք է հարկեր վճարեին մրցանակային և գովազդային եկամուտներից Անգլիայում մրցաշարերի ժամանակ, հաղորդում է gotennis.ru-ն:

Այդ պատճառով շատ թենիսիստներ հրաժարվում էին մասնակցել Queen's Club մրցաշարին, որն ավանդաբար նախորդում է Ուիմբլդոնին: