3 Մարտ 2013 • 18:09 AMT
Համաշխարհային կինոշուկայում Հայաստանի ձեռքբերումնեըը կարող են օգնել դիվանագիտական ասպարեզում
Այս տարի մայիսին Երևանում կանցկացվի Ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Հայաստանը դարձել է UNICA-ի ՝ Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության անդամ 2010 թվականին` Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի ջանքերով: Արտաշես Հովհաննիսյանը 1988 թվականին ստացել է UNICA-ի ոսկե մեդալ «Դիրժորներ» 7 րոպեանոց ֆիլմի համար, իսկ 2012-ին 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ ընտրվել է UNICA-ի գերագույն մարմնի՝ Կոմիտեի անդամ: Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի վերջին 3 տարվա ձեռքբերումների, հայկական ոչ կոմերցիոն ֆիլմերի առանձնահատկությունների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է Արտաշես Հովհաննիսյանի հետ: