19 Փետրվար 2010 • 09:01 AMT
Վարպետի ձեռագիրը թվայնացնելու համար վարպետների աշխատանք է հարկավոր
Սարքավորումների ձեռքբերումը «Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած միջոցներով թույլ կտա նոր որակով շարունակել Հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ֆոնդի թվայնացումը: Թվայնացման առանձնահատկությունների եւ Ինտերնետում հին ձեռագրերի հասանելի որոնողական բազա ստեղծելու հնարավորության մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մատենադարանին տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերող «Ավիաինֆոտել» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանը: