8 Մարտ 2022 • 15:57 AMT
«Կնիկ տփելուց» մինչև «տղամարդու գործ»
1857 թվականին Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողները երևի չէին էլ պատկերացնում, որ ցածր աշխատավարձի և աշխատանքային վատ պայմանների դեմ իրենց քայլերթը տարիներ անց կվերաճեր համաշխարհային հզոր ալիքի: Մարտի 8-ը միայն ծաղիկների, ջերմության լրացուցիչ չափաբաժնի ու նվերների մասին չէ: Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է խոսելու կանանց ձեռքբերումների, իրավունքների և խնդիրների մասին: