4 Հունիս 2019 • 17:07 AMT
Նախկին ոստիկանը ձերբակալվել է Մարտի 1-ին ցուցարար սպանելու կասկածանքով
Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանի դիտավորությամբ սպանության կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Այս մասին է հայտնում Հատուկ քննչական ծառայությունը։ Նախաքննությունը շարունակվում է: Ըստ նախկինում տարածած տեղեկատվության, Զաքար Հովհաննիսյանը մահացել էր որովայնի շրջանում «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից ստացած …