
🐒 Վախթանգ Անանյանը հրաշալի հինգ հատորյակ ունի, կոչվում է «Հայաստանի կենդանական աշխարհը. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»։ 90-ականների սկզբի դպրոցականի համար այս գրքերը ոգեշնչման անսպառ աղբյուր էին` հետաքրքիր, տպավորիչ ու թանձր լեզվով պատմելով հայրենի եզերքներում ապրած ու ապրող կենդանի արարածների մասին։ Իսկ եթե դրան էին գումարվում նաև բրիտանացի բնագետ Ջերալդ Դարրելի գրքերը, կրկին կենդանական աշխարհի ու մասնավորապես` սեփական կենդանաբանական այգի ունենալու մասին, դեռահասի երևակայությունը բառացի պայթում էր նոր գաղափարներով։ Իսկ ի՞նչ, եթե Դիլիջանի անտառների խորքում կարելի է հայտնաբերել խորհրդավոր բրդոտ գորտերի, իսկ Խոսրովի արգելոցում թրատամ վագրի վերջին ներկայացուցիչներն են թաքնված, Մեծեփ սարի ժայռերում էլ կան քարանձավներ, որտեղ անաչք կենգուրուներ են բնակվում. բա Սևանա լճի ամենախորը հատվածում… դե, հասկացաք, ապրում է արարած, որը խժռում է ձկնորսներին։ Մանկական երևակայությունը համալրում էր Հայաստանի բնության հրաշքները սեփական հորինած հրաշքներով։ Մոտավորապես այնպես, ինչպես #PAN-ի նոր կարդալիքն է համալրում «Ավատար» ֆիլմի Պանդորա աշխարհի հրաշքները՝
