AM
26 Հունվար 2024 • 11:35 AMT
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Էթիկայի դպրոցում

Նա Ucom-ի օրինակով ներկայացրել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմները

26 Հունվար 2024 • 10:53 AMT
Ֆասթ Բանկի «Դավթաշեն» մասնաճյուղը վերաբրենդավորվել է

Վերաբրենդավորումից հետո մասնաճյուղը ներկայանում է բրենդի գաղափարախոսությանը համապատասխան ոճով

25 Հունվար 2024 • 15:05 AMT
Ադրբեջանում դիտարկում են Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը

Ադրբեջանը նաև կարող է հրաժարվել ՄԻԵԴ իրավազորությունը ճանաչելուց

25 Հունվար 2024 • 15:05 AMT
Արցախի ղեկավարների և ՊԲ գեներալների կալանքը 4 ամսով երկարացվել է

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի կալանքը ևս երկարացվել է

25 Հունվար 2024 • 14:41 AMT
Թուրքիան և Իրանը երկկողմ գործակցության 10 համաձայնագիր են կնքել

Էրդողանը նշել է, որ մտադիր են Իրանի հետ սահմանի երկայնքով նոր անցակետեր բացել

25 Հունվար 2024 • 14:33 AMT
ՔԿ-ն՝ Նարե Սոսեի առևանգման մասին. Տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել

Նշվում է, որ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու

25 Հունվար 2024 • 14:32 AMT
Արևելյան գործընկերության ինդեքսում ՀՀ-ն 4-րդն է ԵՄ հետ մերձեցման ցուցանիշով

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ցածր միավորը կապված է ժողովրդավարության և լավ կառավարման ոլորտում ձախողման հետ

25 Հունվար 2024 • 14:06 AMT
Էլեկտրամոբիլներին ավտոկայանատեղի վճարի արտոնություն կտրվի

Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն

25 Հունվար 2024 • 13:48 AMT
Նարե Սոսեն քաղաքական ապաստան է խնդրել արտերկրում

«Կմնամ այնքան ժամանակ, մինչև հասկանամ, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում», ասել է նա

25 Հունվար 2024 • 13:38 AMT
Կդադարեցվի Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը

Դա պայմանավորված է Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով

25 Հունվար 2024 • 13:37 AMT
Երևանը հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Բաքվից դեռ չի ստացել

Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա

25 Հունվար 2024 • 12:41 AMT
Տիկնիզյանը չի կարողացել պայմանավորվել «Զենիթի» հետ անձնական պայմանագրի վերաբերյալ

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Տիկնիզյանի վերաբերյալ գործարքը

25 Հունվար 2024 • 12:39 AMT
Կադաստրի ղեկավար․ ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակում կա միայն գյուղհողերի նկատմամբ

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի և ասենք՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիները նույն ձևով կարող են ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել

25 Հունվար 2024 • 11:53 AMT
Forbes India-ն հոդված է հրապարակել ՀՀ մշակույթի մասին՝ շեշտը դնելով խաչքարերի վրա

Նշվում է, որ խաչքարերը «ներառված են ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական արժեքների ցանկում և դարձել են հայկական լանդշաֆտի անբաժանելի մասը»

25 Հունվար 2024 • 11:50 AMT
Գործադիրը հավանություն է տվել ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացմանը

Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում

25 Հունվար 2024 • 10:21 AMT
Սպառազինության գնումների պլանը ևս կդասվի պետգաղտնիքի շարքին

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024-ի հունվարի 28-ից

25 Հունվար 2024 • 09:57 AMT
Փաշինյան․ Մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե սառույց է

«Երբ լապատկայով էինք ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ»,–ասել է Սանոսյանը

25 Հունվար 2024 • 09:45 AMT
Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերը փոխվել է. Ընկերությունը նոր ձեռքբերումներ կարձանագրի

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդը» մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել ՀՀ–ին` անհատույց

25 Հունվար 2024 • 09:27 AMT
ՀՀ-ն Եվրոպոլի հետ գործակցության նոր համաձայնագիր կստորագրի

Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը

25 Հունվար 2024 • 09:01 AMT
Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում

25 Հունվար 2024 • 08:26 AMT
Ռուբեն Վարդանյանի կալանքը 4 ամսով երկարացվել է

Նրան շինծու մեղադրանքներ են ներկայացվել

25 Հունվար 2024 • 08:22 AMT
Հունվարի 26-ի երեկոյան և 27–ին սպասվում է ձյուն, քամու ուժգնացում

Հունվարի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

25 Հունվար 2024 • 08:20 AMT
ՀՀ–ն ու ԱՄԷ–ն կխորացնեն գործակցությունն արևային էներգիայի արտադրության ոլորտում

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի

25 Հունվար 2024 • 08:18 AMT
Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից

Վեհաժողովը վկայակոչել է նաև 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

25 Հունվար 2024 • 06:58 AMT
Լավրով․ ԼՂ–ում խաղաղապահների հարցը հայկական կողմին արդեն չի վերաբերում

Նա հավելել է, որ դա ՌԴ և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է

25 Հունվար 2024 • 06:29 AMT
Միրզոյանը հաստատել է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Անկախության հռչակագրի մեջ

«Այդպիսի պահանջ կամ տեքստ, նախագիծ, ոչինչ չկա խաղաղության պայմանագրում», – վստահեցրել է նա

24 Հունվար 2024 • 15:19 AMT
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է․ Կոչ են անում չերթևեկել այդ ուղղությամբ

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի ճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

24 Հունվար 2024 • 14:45 AMT
ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակով

Ադրբեջանում 10-ից ավելի լրագրող է կալանավորված

24 Հունվար 2024 • 14:15 AMT
Կիպրոսի նախագահը՝ ԵԽԽՎ–ում․ Պետք է անենք հնարավորը ԼՂ հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար

Նա նաև ասել է, որ Հայաստանի աճող և հրատապ կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծում ստանան