AM
14 Սեպտեմբեր 2022 • 08:44 AMT
Բլինքենը հուսով է՝ հակամարտությունը հնարավոր կլինի վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ

Նա նշել է, որ հենց այս պահին ԱՄՆ հատուկ բանագնացը տարածաշրջանում է, ով աշխատում է երկու երկրների հետ

14 Սեպտեմբեր 2022 • 08:43 AMT
Պետդեպ․ ԱՄՆ-ն տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը

«Բլինքենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Փրայսը

14 Սեպտեմբեր 2022 • 06:56 AMT
Վաղ առավոտից զոհված զինծառայողների ծնողները բողոքի ցույց են անում ԱԺ մոտ

«Մարդասպաննե՛ր, մեր էրեխեքի գլուխը կերաք»,- ՀՀ ԱԺ-ի առաջ գոչում էր զոհված զինծառայողի հարազատը

14 Սեպտեմբեր 2022 • 06:53 AMT
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի դպրոցները դեռևս չեն գործի

ԿԳՄՍՆ հայտարարել է, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը

14 Սեպտեմբեր 2022 • 06:41 AMT
Ղազախստանի ԱԳՆ․ Խաղաղապահներ ՀՀ ուղարկելու հարց դրված չէ, հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ

Ըստ նրա, քանի որ սահմանը սահմանազատված չէ, «դժվար է խոսել սահմանի ինչ-որ խախտման մասին»

14 Սեպտեմբեր 2022 • 06:25 AMT
ՀՀ ՊՆ․ Ժամը 08։00-ից հակառակորդը կրկին նախահարձակ է եղել, Ջերմուկի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ կիրառել

Նա հայտնել է, որ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր

13 Սեպտեմբեր 2022 • 14:51 AMT
ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ԱԺ հայտարարության մեջ չեն ընդգրկվել ընդդիմության առաջարակները

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր 4 կետ ընդգրկել

13 Սեպտեմբեր 2022 • 14:36 AMT
Սասուն Միքայելյան․ ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1՝ գումարտակները շարժվել և շարժվում են նշված վայրեր

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին»,-ասվում է հայտարարության մեջ

13 Սեպտեմբեր 2022 • 14:35 AMT
Չալաբյան․ Փաշինյանի ելույթի մեծ մասում ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը

«Այս պատերազմական գործողությունների հիմնական պատճառը մեր պետության թուլությունն է»,-գրել է նա

13 Սեպտեմբեր 2022 • 14:33 AMT
ՀՀ նախագահը դիմել է միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունները

Նա կոչ է արել միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի

13 Սեպտեմբեր 2022 • 14:03 AMT
ՀՀ ներկայացուցչի համոզմամբ՝ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպելու ագրեսորին

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել

13 Սեպտեմբեր 2022 • 13:59 AMT
Յոլյան․ Գորիսում լսվում է թշնամու հրետակոծությունը, Առուշանյանը ջոկատի հետ սահմանին է

Իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում

13 Սեպտեմբեր 2022 • 13:40 AMT
Միրզոյանը՝ Խովաևին․ Ակնկալվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը

Հայաստանի նախաձեռնությամբ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ կգումարվի

13 Սեպտեմբեր 2022 • 13:24 AMT
Սաղաթելյան. Հապաղելու ժամանակ չկա, պետք է գործել

Սաղաթելյանը նշել է, որ մեկ սեղանի շուրջ է հրավիրում ՀՀ բոլոր նախկին նախագահներին, ԱԳ նախարարներին, կաթողիկոսին

13 Սեպտեմբեր 2022 • 13:14 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Չափազանց անհանգստացած եմ ՀՀ ներսում բնակավայրերին հարվածելու մասին հաղորդումներով

Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

13 Սեպտեմբեր 2022 • 13:12 AMT
Բորել․ Տոյվո Կլաարն անհապաղ մեկնում է Հայաստան և Ադրբեջան

Նշվում է նաև, որ վերջին ժամերին «լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադչբեջնական սահմանին, որի հետևանքով կան զոհեր»

13 Սեպտեմբեր 2022 • 12:15 AMT
ՀԱՊԿ․ Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը

Նշվում է, որ աշխատանք է կազմակերպել՝ ուղղված ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմանը իրավիճակի կարգավորման նպատակով

13 Սեպտեմբեր 2022 • 11:30 AMT
ՔՊ-ական․ Ոչ ոք դեռ չի դատապարտել Ադրբեջանին, իսկ Թուրքիան արդեն հայտարարել է Բաքվին սատարելու մասին

Խաչատրյանն ասել է նաև, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միջազգային ուժ չունի, այն վավերացված չէ խորհրդարանում

13 Սեպտեմբեր 2022 • 11:07 AMT
ՀՀ ՊՆ․ Որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը

Նա նշել է, որ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ

13 Սեպտեմբեր 2022 • 10:24 AMT
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում «հայ-ադրբեջանական սահմանին սրացման պատճառով»

Այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատը

13 Սեպտեմբեր 2022 • 09:53 AMT
ԱՆ․ Վիրավոր է քաղաքացիական 3 անձ

Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր

13 Սեպտեմբեր 2022 • 09:52 AMT
ՌԴ-ն ստացել է ՀՀ խնդրանքն Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանն աջակցելու վերաբերյալ

«Սերտ շփման մեջ ենք Բաքվի և Երևանի հետ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ

13 Սեպտեմբեր 2022 • 09:51 AMT
Ռայիսին Փաշինյանի հետ զրույցում հիշատակել է Խամենեիի խոսքը, ըստ որի՝ ՀՀ-ի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի

Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

13 Սեպտեմբեր 2022 • 09:00 AMT
Միրզոյանն ու Սեմերիկովը քննարկել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները

Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի

13 Սեպտեմբեր 2022 • 08:49 AMT
ՔԿ․ Կապան-Ճակատեն ճանապարհին թիրախավորվել և խոցվել է շտապօգնության տարբերանշանով մեքենան

ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին

13 Սեպտեմբեր 2022 • 08:15 AMT
Փաշինյան․ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը նիստ է գումարել ՀՀ դիմումի հիման վրա

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն դիմել է նաև ՌԴ-ին և ՄԱԿ ԱԽ

13 Սեպտեմբեր 2022 • 08:01 AMT
Իրանի ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի որևէ փոփոխություն անթույլատրելի է

Քանաանին ընդգծել է, որ Իրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը

13 Սեպտեմբեր 2022 • 07:56 AMT
Միշելը պատրաստակամություն է հայտնել ջանալ՝ հետագա էսկալացիան կանխելու համար

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

13 Սեպտեմբեր 2022 • 07:34 AMT
Փաշինյան․ Այս պահին հայկական կողմը 49 զոհ ունի, թիվը վերջնական չէ

Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե գործողությունները եղել են ի պատասխան ՀՀ կողմից սադրանքների, բայց դա կեղծիք է և սուտ

13 Սեպտեմբեր 2022 • 07:29 AMT
«Հայաստան»․ Դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս այսպես կոչված խաղաղության դարաշրջանի իրական դեմքը

Նշվում է, որ սա Ադրբեջանի հերթական ռազմական արկածախնդրությունն ու հանցագործությունն է,