AM
22 Օգոստոս 2022 • 09:25 AMT
Ամերիաբանկը Global Finance-ի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակ է ստացել

Բանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում

19 Օգոստոս 2022 • 10:47 AMT
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կհանդիպեն հայ-վրացական սահմանին

Նախատեսված է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումը

19 Օգոստոս 2022 • 10:46 AMT
Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը ԵԱ եզրափակչում են

Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 78.932 միավորով 32-րդ էր

19 Օգոստոս 2022 • 10:43 AMT
Քննարկվել է Սևանում կողակի վերականգնումը

Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ձկնատեսակի ձկնատեսակի վերաբերյալ ուսումնասիրութուններին և որսի դինամիկային

19 Օգոստոս 2022 • 10:29 AMT
Ավինյան․ «Սուրմալու» էի այցելել` տեսնելու ողբերգության մասշտաբները, քարոզչություն անելու տեղ չէր

Նա հավելել է, որ ակտիվ հակաքարոզչություն է սկսվել

19 Օգոստոս 2022 • 10:27 AMT
Արզնիում ավարտվել է ասորական եկեղեցու վերակառուցումը

Տեղադրվել է եկեղեցու խաչը

19 Օգոստոս 2022 • 10:02 AMT
ԱՀ ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը

Նշվում է, որ նման այցեր չպետք է լինեն առանց ԱՀ ԱԽ համաձայնության

19 Օգոստոս 2022 • 09:12 AMT
Փամբուխչյանը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացու որդու և հարազատների հետ

Նա ներկայացրել է որոնողական աշխատանքների մարտավարական քայլերը

19 Օգոստոս 2022 • 09:01 AMT
Նախագիծ․ Առաջարկվում է անցակետեր դնել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում

Որոշումը բխում է Փաշինյանի այն հայտարարությունից, որ ադրբեջանցիները մի քանի կետերով կարող են հատել ՀՀ սահմանն ու Նախիջևան հասնել

19 Օգոստոս 2022 • 08:40 AMT
Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապից․ Եվս մեկ տուն է հրդեհվել

Պատերազմում որդուն կորցրած մայրն ասել է, որ հրդեհելով տունն, հիմա հանգիստ է

19 Օգոստոս 2022 • 08:35 AMT
ԱԺ-ում Գյումրիում պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգողը կալանավորվել է

Գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից

18 Օգոստոս 2022 • 11:14 AMT
Արոնյանը FTX Crypto Cup-ի 3-րդ տուրում զիջել է Կարլսենին

Նախորդ երկու տուրերում Արոնյանը հաղթանակ էր տարել

18 Օգոստոս 2022 • 10:57 AMT
«Սուրմալուում» փրկարար աշխատանքների արդյունքում փլատակներից ողջ մնացած 10 անձ է տարհանվել

Ներկա պահին 16 մարմնից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ անձ համարվում է չնույնականացված

18 Օգոստոս 2022 • 10:55 AMT
ԱՄՆ Պետդեպ․ Խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորություն դեռ կա

Նա նշել է, որ լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված բոլոր մնացած հարցերը բանակցային կերպով կարգավորելու անհրաժեշտությունը

18 Օգոստոս 2022 • 10:33 AMT
Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ

18 Օգոստոս 2022 • 10:16 AMT
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է. Նա օտարերկրացի է

Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն

18 Օգոստոս 2022 • 10:07 AMT
ՀՀ-ում արտադրված կաթի մեջ հակաբիոտիկներ են գտել, իսկ ձկնամսի՝ հորմոնների մնացորդներ

Առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում, այնուամենայնիվ, վերջինս արտահանման լուրջ խոչընդոտ է

18 Օգոստոս 2022 • 09:36 AMT
Աղավնոյի ևս մեկ բնակիչ այրել է իր տունը

Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա

18 Օգոստոս 2022 • 09:15 AMT
Նախարար․ Աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում

Նա նշել է, որ եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքները ավելի արագ կիրականացվեին

18 Օգոստոս 2022 • 08:53 AMT
Փաշինյան․ Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է՝ «ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո՝ պայթյուն»

Կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ

18 Օգոստոս 2022 • 08:52 AMT
ՌԴ դեսպանորդ. Քանի նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի

Դիվանագետն ընդգծել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են

17 Օգոստոս 2022 • 11:06 AMT
Ավինյան․ ԱԺ-ն կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը

Նախկին փոխվարչապետի խոսքով՝ տեղի ունեցած պայթյունը որևէ կապ չունի ահաբեկչական գործողության հետ

17 Օգոստոս 2022 • 11:04 AMT
Արոնյանը հաղթել է FTX Crypto Cup-ի 2-րդ տուրում

Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր

17 Օգոստոս 2022 • 10:54 AMT
ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին․ Վրդովված են «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ ԶԼՄ-ների «ցինիկ նյութերով»

«Դիտարկում ենք դա որպես ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման զրպարտության հետևում»,-ասվում է հայտարարության մեջ

17 Օգոստոս 2022 • 10:25 AMT
Փոխնախարար․ «Սուրմալուի» կիսականգուն շենքն «ամբողջովին կապամոնտաժվի»

Փոխնախարարը հայտնել է նաև, որ ամբողջ տարածքի մաքրման մոտ 70 տոկոսն իրականացվել է

17 Օգոստոս 2022 • 10:05 AMT
Մխիթարյանը վնասվածք է ստացել․ Առնվազն 2 շաբաթ չի խաղա

Նրա մոտ ձախ ազդրային մկանի լարվածություն է ախտորոշված

17 Օգոստոս 2022 • 09:08 AMT
ԱԺ-ում և Գյումրիում պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգողի ինքնությունը պարզվել է

Գյումրու բնակչի կողմից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հատկանիշներով քրվարույթ է սկսվել

17 Օգոստոս 2022 • 08:44 AMT
ԱԻՆ․ «Սուրմալուի» պայթյունից տուժած քաղաքացիներից 5-ը դեռ բուժվում է

Մյուսները դուրս են գրվել