AM
27 Մարտ 2012 - 11:02 AMT

Դավիթ Նալբանդյան. Ես արդեն չեմ կարող հուսալ, որ կկարողանամ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարում

«Ես արդեն չեմ կարող հուսալ, որ կկարողանամ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարում: 30 տարեկանում, երբ երկու անգամ ոտքի վնասվածք եմ ստացել, իմ առջև նման նպատակ դնել արդեն չեմ կարող: Համաշխարհային վարկանիշի առաջին քառյակը` Ջոկովիչը, Նադալը, Ֆեդերերը և Մարրեյը բարձր մակարդակի խաղ են ցույց տալիս, իսկ մյուս թենիսիստները խիստ տարբերվում են նրանցից»,-խոստովանել է արգենտինացի թենիսիստ ԴավիթՆալբանդյանը:

Վերջերս Նալբանդյանը դուրս մնաց Մայամիի Sony Ericsson Open մրցաշարից, որտեղ զիջեց սերբ Յանկո Տիսպարևիչին: Թենիսիստը, որն АТР վերջին վարկանիշում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը, արդեն վերադարձել է Արգենտինա: Կարճատև հանգստից հետո նա կսկսի նախապատրաստվել Դևիսի գավաթի ¼ եզրափակչում Խորվաթիայի հետ խաղերին: Հանդիպումները տեղի կունենան Բուենոս Այրեսում ապրիլի 6-8-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ հավաքական է վերադարձել Դել Պոտրոն: Նա շատ լավ և ուժեղ թենիսիստ է, և ցանկացած հավաքականի պետք է նման խաղացող: Մենք ամեն բան անելու ենք մեր հավաքականի համար: Ես շատ եմ ուզում, որ մենք նվաճենք Դևիսի գավաթը »,-ասել է Նալբանդյանը:

Նա հուսով է, որ կկարողանա հաղթահարել որակավորման մրցաշարերը և նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք;