Մարտի 23-ին Մոսկվայում կբացվի նշանավոր հայազգի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական շաբաթը: Շաբաթվա ծրագիրը կոչված է հիշեցնելու Սերգեյ Փարաջանովի` բեմադրիչի, սցենարիստի եւ նկարչի բազմակողմանի տաղանդի մասին, որի ստեղծագործությունը հավասարապես պատկանում է Հայաստանին, Ռուսաստանին, Ուկրաինային եւ Վրաստանին: Շաբաթը կբացվի վարպետին նվիրված նկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսով: Գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա «Փարաջանով» ներկայացման պրեմիերան: Ներկայացման մեջ դրվագներ են օգտագործվել նրա «Խոստովանություն» վերջին, չավարտված կինոնկարից, որը ռեժիսորը սկսել էր նկարահանել 1990 թվականին` իր մահից քիչ առաջ: