AM
25 March 2004 - 14:42 AMT

ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓԱԿՄԱՆԸ

Կիպրոսի խորհրդարանի կրթության հարցերի հանձնաժողովը, որտեղ ներկայացված են երկրի բոլոր քաղաքական ուժերը, հորդորել է Հայկական բարեգործական ընդհարուր միությանը (ՀԲԸՄ) չփակել Նիկոսիայում գործող Մելքոնյան վարժարանը: Այդ մասին տեղեկացրել Է կիպրական մամուլը: Հիշեցնենք, որ ՀԲԸՄ վարչության որոշման համաձայն, Մելքոնյան վարժարանը փակվելու է 2005 թվականի հունիսին: