Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը: Նրա թեկնածությունը հաստատվել է ձայների մեծամասնությամբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ապրիլի 2-ին կայացած նիստում, իսկ իր պարտականությունների կատարումը նա կստանձնի նոյեմբերի 1-ից: Նշենք, որ այդ պաշտոնի թեկնածուներին այս կամ այն երկրից առաջադրում է տվյալ պետության ղեկավարը: