Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն դեմ է հանդես եկել Նիկոսիայում գործող հայկական Մելքոնյան վարժարանը փակելու մասին Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) որոշմանը: Ինչպես հաղորդում է Նիկոսիայի մամուլը, խորհրդարանականները կոչ են արել Կիպրոսի կառավարությանը` վարժարանը հայտարարել պատմական վայր: Խորհրդարանի որոշման մեջ ասվում է, որ Մելքոնյան վարժարանը ոչ միայն հայերի, այլեւ Կիպրոսի մշակութային ու պատմական ժառանգությունն է: Հիշեցնենք, որ ՀԲԸՄ վարչությունը որոշել է փակել վարժարանը 2005 թվականի հունիսին: