Ջորջ Բուշի վարչակազմի աշխատանքի առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Ամերիկայի հայկական համայնքը երեկ ԱՄՆ նախագահին ուղղված իր ուղերձում: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբում, ուղերձում թվարկվում են Վաշինգտոնի վարչակազմի հայ ընտրողներին տված մի շարք չկատարված խոստումներ, ինչպես նաեւ ասվում է ԱՄՆ հայերին հուզող տասնյակից ավելի հարցերի անտեսման եւ դրանց հակազդելու մասին: Մասնավորապես, խոսքը գնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բուշի նախընտրական խոստումի խախտման, սենատի կողմից ցեղասպանության բանաձեի ընդունմանը հակազդելու, Հայաստանին տրամադրվելիք օգնության չափերի նվազման, Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության անհավասարության, հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները բարելավելու գործում ցուցաբերած պասիվության, Հայաստանը ապաշրջափակելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադելուց հրաժարվելու մասին: