AM
6 Ապրիլ 2012 - 07:43 AMT

Վիկ Դարչինյանի ու Շինսուկե Յամանակայի քաշը նույնն է՝ 53,5 կգ

Բռնցքամարտիկները ցույց են տվել նույն՝ առավելագուն թույլատրելի քաշը՝ 53,5 կգ:

Դարչինյան-Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում, խաղարկվելու է ճապոնացու WBC չեմպիոնական գոտին: Ռինգի մրցավարը կլինի Աֆու Հեկտորը Պանամայից, կողային մրցավարները ներկայացնում են ԱՄՆ-ն ու Մեքսիկան:

Հայ բռնցքամարտիկը կփորձի երրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին այս քաշային կարգում:

Դարչինյանը 37 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որից 27-ն ավարտել է նոկաուտով, իսկ Յամանական՝ 15 մենամարտ, որից 11-ում նոկաուտի է ենթարկել մրցակցին, նա պարտություն չունի: