AM
8 April 2004 - 12:18 AMT

ՓԱՐԻԶՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Փարիզի «Ժակ Դըկուր» վարժարանում անցկացված ցուցահանդեսում` նվիրված մարդկության դեմ զանգվածային հանցագործություններին, ցուցադրվել են հայոց եղեռնին նվիրված փաստաթղթեր: Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի մայրաքաղաքում լույս տեսնող հայկական «Յառաջ» թերթը, չնայած Եվրախորհրդի անդամ պետությունների կրթական նախարարների ժողովի այն որոշման, որ դպրոցներում պետք է խոսվի միայն ճանաչված ցեղասպանությունների մասին, վարժարանի ավելի քան 2000 աշակերտների ներկայացվել էր հայերի ջարդի եւ տեղահանության մասին փաստաթղթեր եւ լուսանկարներ, այդ թվում նաեւ դրանց նախաձեռնող Թալեաթի հայտնի հեռագրերը: Ցուցահանդեսին զուգընթաց տեղի է ունեցել հոգեւոր երաժշտության համերգ, ինչպես նաեւ դասախոսություններ` Ռուանդա, Հայաստան, հակասեմիտականութուն, ստրկություն եւ այլ թեմաներով: