Ֆրանսիայի ձախերի սոցիալիստական կուսակցությունը, ընդհանուր առմամբ, դեմ չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, սակայն մինչ այդ Անկարան պետք է լուծի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է թուրքական «Զաման» թերթը, հայտարարել է այդ կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Պիեռ Մոսկովիչին` հանդես գալով Փարիզի ժողովում: Նրա խոսքերով` Թուրքիայի Եվրամիություն ընդգրկվելու հարցում Ֆրանսիայի ժողովրդի համաձայնությունն ստանալու համար Անկարան պետք է լուծի իր առջեւ ծառացած երեք գլխավոր խնդիր` աթեիզմի պաշտպանության ապահովումը, փոքրացնել զինված ուժերի դերը երկրի կյանքում եւ հայոց ցեղասպանության ճանաչման հարցի լուծումը: Ընդսմին Մոսկովիչին ողջունել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Ուլուք Օզուլքերի` հայոց ցեղասպանության հարցի հետաքննման անկախ կոմիտե ստեղծելու գաղափարին համաձայնություն տալու քայլը: